Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Վարունգը՝ սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից. news.am

Վարունգը՝ սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից. news.am

Վարունգը կալորիականություն, ճարպեր, խոլեսթերին եւ աղ գրեթե չի պարունակում եւ 95 տոկոսով ջրից է բաղկացած, ինչը իդեալական լուծում է օրգանիզմի ջրազրկման եւ գերտաքացման դեմ պայքարի համար:

 

Կեղեւով վարունգի 119 գրամի մեջ 115 գրամ ջուր, 16 կալորիա, 0,8 գրամ սպիտակուց, 0,2 գրամ ճարպ եւ 2,9 գրամ շաքար կարող է պարունակել: Բացի այդ, Medical News Today-ի փոխանցմամբ, հիշյալ չափաբաժնի մեջ 0,9 գրամ բջջանյութ եւ 1,8 գրամ ածխաջրատ կարելի է գտնել, ինչը К վիտամինի օրական նորմայի 11 տոկոսը, С վիտամինի, մագնեզիումի, կալիումի եւ մանգանի 4 տոկոսը, ինչպես նաեւ А վիտամինի, թիամինի, ռիբոֆլավինի, В-6-ի, պանթոտենաթթվի, կալցիումի, ֆոսֆորի, ցինկի եւ պղնձի 2 տոկոսն ապահովելու հնարավորություն է ընձեռում: Բաղադրիչներից եւս մեկը՝ լիգնանը, սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման ռիսկը նվազեցնելու ներուժ է դրսեւորում:

 

Ի դեպ, վարունգը նաեւ մաշկի համար է օգտակար: Այն մաշկին թարմություն եւ հանգստություն հաղորդելու, այտուցներն ու բորբոքումները վերացնելու հատկություն ունի: Հին, բայց փորձված միջոց է. աչքերին վարունգի շերտեր դնելով՝ հնարավոր է դրանց տակ ի հայտ եկած պարկերից ազատվել: Նույն մեթոդը նաեւ այրվածքների դեպքում է օգտակար: Բացի այդ, վարունգը նաեւ ոսկրերի առողջությամբ մտահոգված մարդկանց սննդակարգի պարտադիր բաղադրիչը պետք է կազմի: Չէ՞ որ К վիտամինի պակասը կարող է կոտրվածքների առաջացման ռիսկի աճ խթանել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. novus.zakaz.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ